ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«Լեհական մշակույթի օրեր» ծրագիրն ամփոփվեց դասական համերգով

«Լեհական մշակույթի օրեր» ծրագիրն ամփոփվեց դասական համերգով
10.12.2020 | 13:13

Հայաստանում անցկացվող «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրն ամփոփվեց դասական համերգով: Ուղիղ երեք օր՝ դեկտեմբերի 7-9-ը հայ արվեստասեր հասարակությունը բացահայտում էր լեհական մշակույթն իր ողջ հմայքով:

«Լեհական մշակույթի օրեր» ծրագրի շրջանակում Դալան ցուցասրահում անցկացվեց Վարշավայի ճակատամարտը» ֆոտոցուցահանդեսը, որը տրամադրել էր Royal Łazienki Museum-ը։ Ցուցադրվեց նաև Լեհաստանի պատմության թանգարանի տրամադրած «Համաշխարհային պատմության 18 ճակատամարտ» ֆիլմը։ Տեղի ունեցավ նաև Վլոջիմիեժ Սուլեյայի «Հայրենիքի նվիրյալը. Յոզեֆ Պիլսուդսկի» գրքի շնորհանդեսը։ Այնուհետև «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեցին Դարիուշ Գաժևսկու «Լեգիոններ» և Վլադիսլավ Պասիկովսկու «Սուրհանդակը» կինոնկարները։


Միջոցառումների գագաթնակետը Կամերային երաժշտության ազգային կենտրոնում կազմակերպված լեհական դասական երաժշտության համերգն էր։ Համերգի ընթացքում ելույթ ունեցավ Armenia լարային քառյակը՝ Աստղիկ Վարդանյանի (առաջին ջութակ), Ռազմիկ Հովհաննիսյանի (երկրորդ ջութակ), Վահագն Եղիշյանի (ալտ), Հակոբ Աթյանի (թավջութակ), լեհ դաշնակահար Կուբա Մատուժակը, ինչպես նաև քառյակի ընկեր երաժիշտները կատարեցին Վենյավսկու, Լիպինսկու, Կազանեցկու, Դեբսկու, Կիլարի ստեղծագործությունները։


Նշենք, որ նախագիծը կազմակերպել էին լեհական Róbmy swoje dla kultury Foundation-ը և Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը՝ Հայաստանում Լեհաստանի դեսպանության հետ համագործակցությամբ։ Ծրագիրը համաֆինանսավորվել էր Մշակույթի և ազգային ժառանգության նախարարության մշակույթի տարածման հիմնադրամի կողմից:
Նախագծի ղեկավար Ագնեշկա Լաբենցը շնորհակալություն հայտնեց միջոցառման բոլոր աջակիցներին ու կազմակերպիչներին: «Մեր կողմից աշխատանքներ են տարվում այն ուղղությամբ, որ հայերն առավել մանրամասն կարողանան ծանոթանալ լեհական մշակույթին: Մենք այս իրադարձության ընթացքում արդեն իսկ ձեռք բերեցինք հրաշալի գործընկերներ և արդեն գիտենք, թե նրանցից ում հետ կաշխատենք հաջորդ տարվա լեհական մշակույթի օրերը կազմակերպելու հարցում»,-ասաց Ագնեշկա Լաբենցը:


«Ոսկե ծիրան»-ի Միջազգային բաժնի ղեկավար Վարվառա Հովհաննիսյանն էլ իր գոհունակությունը հայտնեց համագործակցության կապակցությամբ, ընդգծելով երկկողմ մշակութային կապերի ամրապնդման համատեքստում նման միջոցառումների կարևորությունը:

Դիտվել է՝ 4088

Մեկնաբանություններ